Հայրավանք - Այրիվանք, Հայրիվանք, Հայր Հոհանք, Հայր Հովհան, Հայր Հովհաննավանք, Հայր Հովհաննու վանք, Հայրվանք, Հայրուվանք, Հայր Օհավանք, Հովանավանք, Մարդաղավնյաց վանք
Պատմությունը
Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից:
1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:
Եկեղեցու տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել 1952,1972,1973թթ. Հ.Մնացականյանի ղեկավարությամբ: Պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի: Անենավաղ նյութը վաղբրոնզեդարյան սև փայլեցրած անոթի պատահաբար գտնված կտոր է: Միջին բրոնզի դարին են վերաբերում գունազարդ անոթների երկու բեկորներ,որոնցից մեկը զարդարված է կարմիր ֆոնի վրա սպիտակ ներկով արված հակադիր սակրերի պատկերներով:
Հուշարձանին առավել յուրահատուկ է երկաթի դարի մշակույթը(բրոնզե,երկաթե,ոսկրե և քարե զենքեր,գործիքներ ու զարդեր): Հայտնաբերվել են նաև կավե կուռք,բազմազան անոթներ,սուզակներ,կրակարաններ և այլն: Հիմքեր կան ենթադրելու,որ եկեղեցու առափնյա ժայռին կառուցված կիկլոպյան ամրոցը,որը եղել է պարսպապատ բնակավայրի միջնաբերդ,վերաբերում է նույն ժամանակաշրջանին: Հայրավանքից գտնվել են նաև միջնադարյան հասարակ ու ջնարակած կավանոթների նմուշներ:

Ավանդությունը
Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին`Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել:
Տեղադրությունը
Հայրավանք վանքային համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-
արևելյան մասում Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։
Ճարտարապետությունը
ՈՒնի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից:Եկեղեցին պահպանվել է՝ արևմուտքից կից գավթով։ Եկեղեցին, կառուցված է IX դարի վերջին, 6.15մ x 7.15մ ներքին առանցքային չափերով, հարավից և արևմուտքից (բացվել է գավիթը կառուցելու կապակցությամբ) մուտքերով։ XIIդ. վերջին կառուցված գավիթը, պատկանում է երկսյուն գավիթների տիպին, արևելքից ավելացրած են երկհարկանի ավանդատներ, որոնք ընդգրկում են եկեղեցու արևմտյան աբսիդը։ Գավիթն ունի երդիկավոր, ութանիստ, շթաքարեզարդ գմբեթ՝ շարված սև և կարմիր շեղադիր քարերից։ Վանքի բազմաթիվ վիմագրություններից հնագույնը կատարված է 1211թ.-ին։

Նկարներ
Տեսագրություններ